Թուրքիայում ծաղրանկարիչներին տուգանել են՝ Էրդողանին վիրավորելու համար
Թուրքիայի դատարանը 2 ծաղրանկարիչների 11 ամսվա ազատազրկման է է դատապարտել՝ նախագահ Ռեջեպ Թաիպ Էրդողանին վիրավորելու համար:
Ծաղրանկարներում նախագահը պատկերված է մի ժեստով, որը Թուրքիայումանպարեշտ է համարվում, և օգտագործվում է միասեռականներին վիրավորելու համար:
Այդ գործով քննությունը սկսել է մի քաղաքացու բողոքից հետո:
Հայտնի է, որ նկարիչները չեն ընդունել ներկայացված մեղադրանքները:
Դատարանը նախնական նրանց դատապարտել է 11 ամսվա ազատազրկման, իսկ ավելի վաղ փոխել է որոշումը՝ բանտարկությունը փոխարինելով տուգանքով, որը համարժեք է 2700 դոլարի: