211652_close_icon

Տենդագին կերպով քրքրում ենք ինչ-որ խորհրդային քարտեզներ, որպեսզի գոնե որևէ չնչին արոտավայր մնա Հայաստանին. Ոսկանյան

views-count793 դիտում article-date 18:48 22-03-2025
Ընդամենը հինգ տարի առաջ մենք հպարտությամբ իշխում էինք  Մռավի լեռներից մինչև Ջրականի հարթավայր ընկած լայնածավալ տարածքներում, Վարդենիսը, Գորիսը, Կապանը խորը թիկունք էին, Դադիվանքը, Գանձասարն ու Ծիծեռնավանքը հայահունչ պատարագների կենտրոն, իսկ Ստեփանակերտը՝ Երևանից, Գյումրիից ու Վանաձորից հետո Հայաստանի չորրորդ խոշոր քաղաքը։ Այս մասին գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Այժմ՝ թուլամորթաբար և փոքրոգորեն դեգրադացվելով, տենդագին կերպով քրքրում ենք ինչ-որ խորհրդային քարտեզներ, որպեսզի գոնե որևէ չնչին արոտավայր մնա Հայաստանին չգիտես, թե ինչպես իրականացվող ինչ-որ «սահմանազատման գործընթացում»։

Իսկ ամենասարսափելին այն է, որ սա ներկայացվում է, իբրև թե, մեր բնականոն վիճակ, ինքնիշխանության ամրապնդում և այլ նման ցնորաբանություններ»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր