211652_close_icon
views-count6312 դիտում article-date 13:55 12-04-2014

Գյուլբենկյան-Կասյան փողոցների խաչմերուկում բախվել են KIA-ն ու Mercedes-ը. կա վիրավոր

Այսօր՝ ապրիլի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում Գյուլբենկյան-Կասյան փողոցների խաչմերուկում բախվել են KIA մակնիշի 888 ԼՍ 01 համարանիշի և Mercedes մակնիշի 34 MA 866 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 1 հոգի բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է հիվանդանոց: Վթարի մասին տեղեկացվել է ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներին: Վթարի վայրում վարորդները տեղի ունեցածի մեջ միմյանց էին մեղադրում, ինչի պատճառով էլ դեպքի վայր պետք է ժամանի ՃՈ հետաքննիչը, որի ընթացքում էլ պարզվելու է վարորդների և բժշկական օգնություն ստացող քաղաքացու ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր