211652_close_icon

Ավտովթար՝ Արարատի մարզում․ բախվել են «Lada Priora»-ն և տրակտորը․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, ինչի հետևանքով «ցիստեռն»-ը պոկվել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count5533 դիտում article-date 19:47 15-03-2025
Այսօր՝ մարտի 15, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։05-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 38 կմ հատվածում, Փոքր Վեդիի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 22-ամյա Արսեն Ս․-ի վարած «Lada Priora» մակնիշի ավտոմեքենան և 27-ամյա Մանուկ Շ․-ի վարած տրակտորը, ինչի հետևանքով տրակտորը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս իսկ «ցիստեռ»-ը պոկվել է։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիովերն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտալի ծառայության ավագ տեսուչ Սահակ Թադևոսյանի, վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի և նույն գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի հրամանատար, օրվա պատասխանատու Համբարձում Տեր-Պողոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են պարեկներ Հակոբ Հակոբյանը և Սարգիս Հակոբյանը։

Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր