211652_close_icon

Քննարկվել է Հայաստան-Միացյալ Թագավորություն երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ

views-count595 դիտում article-date 19:32 14-03-2025
Մարտի 14-ին աշխատանքային այցով Մեծ Բրիտանիայում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման գրասենյակի մշտական փոխքարտուղար Օլիվեր Ռոբբինսի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Միացյալ Թագավորություն երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ընդգծելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկու երկրների նախարարությունների միջև համագործակցության կարևորությունը:

Դավիթ Կարապետյանն ու Օլիվեր Ռոբբինսը մտքեր են փոխանակել երկու երկրների դիվանագիտական դպրոցների միջև համագործակցության շուրջ։

Գլխավոր քարտուղարը զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանում կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցերը, ընդգծելով երկխոսության և փոխադարձ վստահության անհրաժեշտությունը։

Նմանատիպ նյութեր