211652_close_icon

Էլմիրա Կարապետյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն և ռեկորդակիր

views-count3313 դիտում article-date 23:06 11-03-2025
Խորվաթիայի Օսիեկ քաղաքում ընթացող մեծահասակների Եվրոպայի առաջնությունում մեր հավաքականը նվաճեց առաջին մեդալը։

10 մ օդամղիչ ատրճանակ սոլո մրցաձևի կանանց պայքարում Էլմիրա Կարապետյանը դարձավ փոխչեմպիոն։

Մեր մարզուհին որակավորման փուլում 48 միավորով սահմանեց Եվրոպայի ռեկորդ և առաջին հորիզոնականով անցավ եզրափակիչ փուլ։

Ոսկե մեդալի համար պայքարում Կարապետյանը 13:15 հաշվով զիջեց չեզոք դրոշի ներքո հանդես եկող Լյուբով Յասկևիչին և դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։

 

Նմանատիպ նյութեր