211652_close_icon

Հոսպիտալացման մասին լուրերից հետո Եվգենի Պետրոսյանը Մարտի 8-ի առթիվ շնորհավորական տեսաուղերձ է հրապարակել

views-count1681 դիտում article-date 18:57 08-03-2025
ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Եվգենի Պետրոսյանը, իր հոսպիտալացման մասին մամուլում տարածված տեղեկությունների ֆոնին, Instagram սոցիալական ցանցում շնորհավորել է կանանց՝  մարտի 8-ի առթիվ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվգենի Պետրոսյանը ստամոքսաղիքային արյունահոսությամբ տեղափոխվել է մոսկովյան հիվանդանոց և ծանր վիճակում է։

«Բժիշկներին կանչել են հարազատները, նրան տեղափոխել են հիվանդանոց։ Պետրոսյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Բժիշկները փորձում են կայունացնել նրա վիճակը՝ հիվանդին վիրահատելու համար»,- ասվում էր հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր