211652_close_icon
views-count4753 դիտում article-date 09:57 06-03-2025

Արտակարգ իրավիճակ՝ Երևանում․ բազմաբնակարանային շենքի աստիճանները, շքամուտքը, էլեկտրալարերը, գազախողովակները հայտնվել են ձնհալի ջրերի մեջ․ թաղապետարանն ու համատիրությունը «մատը մատին չեն տալիս»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանում տեղացած առատ ձյան հալվելու հետևանքով Երևանի քաղաքի Գայի պողոտայի 8 շենքի շքամուտք մտնելու և աստիճաններով բարձրանալու համար պետք են հատուկ կոշիկներ, քանի որ ամբողջը ողողված է ձնհալի ջրերով, որոնք գիշերները վերածվում են սառցադաշտի։

Այսօր՝ մարտի 4-ին, SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում շենքի բնակիչներն ասացին․

«Հենց սկսվեց ձնհալը, մեր շենքը հայտվեց այս տխուր վիճակում։ Շենքի ներսով իջնող խողովակներից ջուրը լցվում է աստիճանների, էլեկտրալարերի, գազախողովակների վրա, ինչից հնարավոր է, որ կարճ միացում տեղի ունենա, որից էլ հրդեհ բռնկվի։ Դիմել ենք Նոր Նորքի թաղապետարան, համատիրություն, սակայն ոչ մեկը մատը մատին չի տալիս։

Թաղապետը ասում է, եթե դժգոհ եք համատիրության վճարումները մի կատարեք, այնինչ մենք պարտաճանաչ կատարում ենք, բայց իրենք իրենց պարտավորությունները չեն կատարում։ Ամեն տարի ասում են, որ տանիքը նորոգում են, բայց այստեղ ոչ մի նորոգման աշխատանք չի կատարվել, հակառակ դեպքում կրկին այս վիճակում չէր լինի մեր շենքը։ Ջրերը լցվում են բոլոր հարկեր, անգամ տների ներս, սակայն բոլորը ընդունել են ջայլամի կեցվածք ու անգամ բնակիչների մեծ մասին սա չի անհանգստացնում չգիտես ինչու։ Խնդրում ու պահանջում ենք, որ վերջապես գան ու այս խնդիրը վերացնեն, քանի դեռ մի արտակարգ դեպք տեղի չի ունեցել»։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր