211652_close_icon
views-count2281 դիտում article-date 19:13 04-03-2025

Թուրքիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ

Թեհրանում Թուրքիայի դեսպանին՝ Հիջաբի Քըրլանգըչին հրավիրել են Իրանի ԱԳՆ, որտեղ նրան ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարարի օգնական Մահմուդ Հայդարին։ Վերջինս հանդիպման ընթացքում, անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարարի վերջին հայտարարություններին, շեշտել է երկկողմ հարաբերություններին վնասող հայտարարություններից խուսափելու անհրաժեշտությունը։

Թեհրանում Թուրքիայի դեսպանը վերահաստատել է իր երկրի դիրքորոշումը՝ Իրանի հետ բարիդրացիական հարաբերությունների պահպանման և ընդլայնման հարցում։

Նա նաև ընդգծել է, որ Թուրքիան և Իրանը, որպես տարածաշրջանային կարևոր երկրներ պետք է սերտորեն համագործակցեն՝ երկկողմ հարաբերությունները զարգացնելու, տարածաշրջանային կապերը ամրապնդելու և առկա սպառնալքիները հաղթահարելու համար։ 

Քըրլանգըչը նաև հայտնել է, որ Իրանի ԱԳՆ-ի դիրքորոշումները կփոխանցի իր երկրի արտաքին գործերի գերատեսչությանը։

Նմանատիպ նյութեր