Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Չայնիի» ոլորաններում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan X-Trail»-ը. պատճառը նշված հատվածում եղած մերկասառույցն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մարտի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին «Չայնիի» ոլորանների սկզբնամասում բախվել են Երևանի բնակիչ 27-ամյա Հակոբ Տեր-Վարդանյանի վարած «Mercedes» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 36-ամյա Կարեն Հովհաննիսյանի վարած «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և նույն գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար, օրվա պատասխանատու Սահակ Գալստյանի գլխավորությամբ:
Այսքան շատ պարեկների ժամանաման պատճառն այն է, քանի որ մինչ նրանց գալը հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները կայանել էին ու ստեղծել էին արհեստական խցանում, սակայն պարեկների ժամանումից րոպեներ անց երթևեկությունը կարգավորվեց:
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
Վարորդները ենթարկվել են սթաթության փորձաքննության, եղել են սթափ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է մի քանի 100 մետրանոց հատվածում առաջացած մերկասառույցը և միայն վթարից հետո է ճանշինը ժամանել ու սկսել աղ ու ավազով մշակել ճանապարհը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։