211652_close_icon
views-count694 դիտում article-date 17:31 01-03-2025

Պուտինը վավերացրել է Բելառուսի հետ անվտանգության երաշխիքների մասին պայմանագիրը

Վլադիմիր Պուտինը ստորագրել է Ռուսաստանի և Բելառուսի միջև «Միութենական պետության» շրջանակում անվտանգության փոխադարձ երաշխիքների մասին պայմանագրի վավերացման մասին» օրենքը:

Պայմանագիրը ստորագրել են Ռուսաստանի և Բելառուսի նախագահները 2024 թվականի դեկտեմբերի 6-ին Մինսկում՝ Բարձրագույն պետական խորհրդի նիստում: ՌԴ Պետդուման այն հաստատել է փետրվարի 18-ին, Դաշնության խորհուրդը՝ փետրվարի 26-ին:

«Պայմանագիրը պաշտպանական բնույթ է կրում և ուղղված չէ որևէ երկրի և միավորի դեմ»,- նշել է ՌԴ Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամ Թայմուրազ Մամսուրովը։

Պայմանագիրը կողմերին պարտավորեցնում է փոխադարձ աջակցություն ցուցաբերել երրորդ երկրներից, միություններից, միջազգային կազմակերպություններից, ինչպես նաև ահաբեկչական կամ ծայրահեղական խմբավորումներից «Միութենական պետության» ինքնիշխանությանը, սահմանադրական կարգին, տարածքային ամբողջականությանը կամ արտաքին սահմաններին սպառնալու դեպքում։ Մասնավորապես, Ռուսաստանը և Բելառուսը պարտավորվում են համատեղ քայլեր ձեռնարկել քաղաքական, ռազմական և այլ ոլորտներում:

Փաստաթղթի 6-րդ հոդվածը նախատեսում է, որ կողմերը Ռուսաստանի Դաշնության միջուկային զենքը դիտարկում են որպես հակամարտությունների կանխարգելման կարևոր գործոն: Դրա կիրառման մասին որոշումն ընդունում են կողմերը՝ սահմանված կարգով:

Նմանատիպ նյութեր