211652_close_icon
views-count793 դիտում article-date 12:40 01-03-2025

Հայ շախմատիստները լավագույնների թվում են․ ՖԻԴԵ-ն թարմացրել է դասակարգման աղյուսակը

Շախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն, հրապարակել է դասակարգման հերթական աղյուսակը:

Տղամարդկանց լավագույն 100-յակում Հայաստանն ունի չորս ներկայացուցիչ․ Շանթ Սարգսյանը` 56-րդն է, Հայկ Մարտիրոսյանը` 76-րդը, Հրանտ Մելքումյանը՝ 96-րդը, իսկ Արամ Հակոբյանը 99-րդը։

Վարկանիշը շարունակում է գլխավորել նորվեգացի Մագնուս Կառլսենը, ում հաջորդում են ամերիկացի Հիկարու Նակամուրան և հնդիկ Գուկեշ Դոմարաջուն։ ԱՄՆ-ն ներկայացնող Լևոն Արոնյանը 13-րդն է։

Կանանց աղյուսակում մեր երկու շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը 82-րդն է, իսկ Աննա Սարգսյանը` 73-րդը։ Վարկանիշը շարունակում է գլխավորել Չինաստանի ներկայացուցիչ Հու Յիֆանը։

Նմանատիպ նյութեր