211652_close_icon
views-count481 դիտում article-date 09:50 24-02-2025

Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ. Հովհաննես Իշխանյան

Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ": Այս մասին իր էջում գրել է «Իշխանյանն ընդդեմ Հայաստանի գործով» հայցվոր Հովհաննես Իշխանյանը։

Նա հիշեցնում է, որոշումը վերաբերում է 2015թ․ էլեկտրիկ Երևանի ցույցերի ժամանակ ազատության ու հավաքների ազատության խախտված իրավունքներիս։

ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է շուրջ 6000 եվրո փոխհատուցում վճարել։

«Դիրքորոշումս կապված է Հայաստանի ավտորիտարացմամբ Արցախը հանձնելու և Բաքվում կեղծ դատվող հայ ժողովրդավար գործիչների հետ։ Այն կհրապարակվի սոցիալական ցանցերում ու կփոխանցվի լրատվամիջոցներին, անգլերեն է՝ հայերեն ենթագրերով։

Փետրվարի 25-ը իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի ծննդյան օրն է»,-գրում է Իշխանյանը։

Նմանատիպ նյութեր