Վարդան Ղուկասյանին ձերբակալող ավագ քրեական ոստիկանին դատի են տվել. Aravot.am
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի շահերի ներկայացուցիչ փաստաբան Արամայիս Հայրապետյանն այսօր դիմել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել նրա ձերբակալումը ։
«Ճանաչել ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ Շիրակի մարզային վարչության ԹԱՇ և այլ ծանր հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ավագ քրեական ոստիկան Ս․ Կարապետյանի կողմից 2025թ-ի փետրվարի 20-ին Վարդան Ղուկասյանի ձերբակալումը ոչ իրավաչափ՝ հաստատելով Վարդան Կոլյայի Ղուկասյանի իրավունքների խախտման փաստը։ Օրենքով սահմանված կարգով իրավական ընթացակարգ սկսելու նպատակով դիմել իրավասու մարմիններին կամ պաշտոնատար անձանց»,-մասնավորապես գրված է հայցի մեջ։ Նա Aravot.am-ի հետ զրույցում փոխանցեց, որ Վարդան Ղուկասյանին մարմնական վնասվածքներ հասցնելու համար դիմելու է նաև դատախազություն։
Մեր տեղեկություններով, նրա թիկնապահ Տիգրան Սիմոնյանին մարմնական վնասվածքներ հասցնելու կասկածանքով արդեն իսկ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Երեկ Շիրակի մարզային ոստիկանությունից նրան շտապօգնության մեքենայով Գյումրի բժշկական կենտրոն տեղափոխելուն պես՝ ընդունված կարգի համաձայն՝ հիվանդանոցից ահազանգել են ոստիկանություն, որի հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանի շահերի ներկայացուցիչ փաստաբան Արամայիս Հայրապետյանը հայտնել էր, որ ապօրինի են ձերբակալել, Վարդան Ղուկասյանի մոտ որևէ զենք չի եղել, և որ դա շոու է ընտրություններից առաջ։ Փաստաբանը նաև պատմել էր, որ նրանց ձերբակալել են անպատվաբեր ձևով, մարմնական վնասվածքներ հասցնելով, վնասել էին նաև նախկին քաղաքապետի մեքենան։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում: