211652_close_icon
views-count982 դիտում article-date 14:22 17-02-2025

Փաշինյանի գերնպատակը մեկն է՝ վերարտադրվել ցանկացած գնով՝ անգամ եթե իր գեոպոլիտիկ հովանավորը դառնա միայն Էրդողանը. Աշոտյան

Պատմական է ԱՄՆ փոխնախագահի ելույթը Մյունխենում, մեր համար որևէ նոր բան չասաց, տարիներ շարունակ խոսվում է Հայաստանի օրինակով, թե ինչքան երկդիմի ու ցինիկ է դրածո Նիկոլ Փաշինյանի ռեժիմը։ Այս մասին այսօր դատական նիստի վերջնամասում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի՝ Մյունխենի անվտանգության համաժողովում ունեցած հայտնի ելույթին։

«Համաժողովն ամբողջությամբ եմ նայել, պատմական էր փոխնախագահի ելույթը, նոր բան չկար դրանում․ տարիներ շարունակ Հայաստանի օրինակով խոսվում է, թե ինչքան ցինիկ, երկդիմի ու անժողովրդավար է, իրականում լիբերալ - ֆաշիզմին ձգտող, այսպես կոչված լիբերալ ժողովրդավարության ներկայիս դրածո Նիկոլ Փաշինյանի ռեժիմը։

Փաշինյանն իր գեոպոլիտիկ սպոնսորներից զրկվելու մեծ հնարավորություն ունի առնվազն Ամերիկայում։ 

Փաշինյանի փոփոխությունները ես երբեք տրանսֆորմացիա չեմ համարում, գուցե՝ մուտա՞ցիա, իր գերնպատակը մեկն է՝ վերարտադրվել ցանկացած գնով՝ անգամ եթե իր գեոպոլիտիկ հովանավորը դառնա միայն Էրդողանը, ինչին հիմա ականատես ենք լինում», - հավելեց Աշոտյանը։

Նմանատիպ նյութեր