973 դիտում
15:09 09-07-2023
Փաշինյանն ու Ալիևը համատեղ են գործում, շատ ավելի լայն ասպեկտով՝ գեոպոլիտիկ խաղերից մինչև Արցախի կործանում․ Արմեն Աշոտյան․ «Առավոտ»
«Առավոտը» հրապարակել է քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ուղարկած հերթական հոդվածը․
«Շիկահողի մերձակայքում ծառայակիցներին հաց տանելու ընթացքում առևանգված երկու հայ զինծառայողների նկատմամբ Ադրբեջանի շինծու դատավարությունը և Հայաստանի իշխանությունների հանցավոր անգործությունը կրկին թարմացրին հայ ռազմագերիների ճակատագրի վերքը:
Քանիցս ապացուցել եմ, որ մեր տղաները տանջվում են Բաքվի, Սումգայիթի և այլ ադրբեջանական բանտերում Ալիև-Նիկոլ համատեղ գործողությունների արդյունքում: Նույն սինխրոնիզացված, համաձայնեցված, մի տեղից սնվող և նույն նպատակին ծառայող օպերացիայի մի մասն էլ Փաշինյանի և Ալիևի կողմից Հայաստանի բանտերում իրենց քաղաքական հայացքների համար ազատազրկված անձանց գոյությունն է:
Բոլորովին չհավակնելով ամբողջությամբ նույնականացնել ռազմագերիների և քաղբանտարկյալների հարցերը՝ միասին բացահայտենք երկու պրոցեսներին առաջին հայացքից զարմանալիորեն բնորոշ մի շարք հանգամանքներ.
Թե՛ ռազմագերիները, թե՛ քաղբանտարկյալները հայտնվել են անազատության մեջ հանուն Հայաստանի Հանրապետության իրենց պարտքը կատարելու համար. առաջինները՝ ռազմադաշտում, վերջինները՝ հասարակաքաղաքական կյանքում:
Երկու կատեգորիաների դեպքում էլ հանդուգն ձևով ոտնահարվում են մարդկանց իրավունքների և ազատությունների հիմնական, այդ թվում՝ միջազգային իրավական ակտերը: Ադրբեջանն առ այսօր պահում է հայ ռազմագերիներին՝ ի հեճուկս միջազգային հումանիտար իրավունքի և Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, իսկ Նիկոլը՝ բռնաբարելով Հայաստանի Սահմանադրությունը:
Երկուսի դեպքում էլ ողջ իրավական գործընթացը ֆիկցիա է, ծաղրանք արդարադատության և օրենքների նկատմամբ, ներառյալ՝ խամաճիկային, գրպանային դատարանները:
Թե՛ ռազմագերիներին, թե՛ քաղբանտարկյալներին պատանդ են պահում համապատասխան ճնշումներ գործադրելու համար: Մեր ռազմագերիներով փորձում են ճնշել Հայաստանին՝ իր շահերից հրաժարվելու համար, իսկ քաղբանտարկյալներով փորձում են լռեցնել հենց այդ շահերի պաշտպանության համար պայքարող ուժերին և շրջանակներին:
Երկուսի դեպքում էլ միջազգային կառույցներն առ այսօր հրաժարվում են էֆեկտիվ ճնշումներ գործադրել Ալիևի և Նիկոլի վրա 21-րդ դարում նման թրաֆիքինգը կանխելու համար՝ բավարարվելով անալի կոչերով և անդեմ հայտարարություններով:
Եվ վերջին․․․ Նիկոլի և Ալիևի ձեռագրերի զարմանահրաշ նմանությունը. Երկուսն էլ հերքում են նման կալանավորումների առկայությունը լկտիաբար և անպատիժ: Ադրբեջանը պաշտոնական մակարդակով չի ընդունում հայ ռազմագերիների գոյությունը՝ անվանելով նրանց «ահաբեկիչներ», իսկ փաշինյանական ոհմակը գալարակծկումների մեջ է ընկնում քաղբանտարկյալներ բառից՝ անվանելով նրանց օրինախախտներ:
Այս խնդիրը Փաշինյան-Ալիև համատեղ խաղի ընդամենը մի դրվագն է, և նրանք համատեղ են գործում, շատ ավելի լայն ասպեկտով՝ գեոպոլիտիկ խաղերից մինչև Արցախի կործանում, Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելուց մինչև հայ ժողովրդի ինքնուրույն ոչնչացում:
Նիկոլն ու Իլհամը 4 ձեռքով՝ в четыре руки, փորձում են նվագել հայ ժողովրդի Ռեքվիեմը: Եվ դա կանեն այնքան ժամանակ, քանի դեռ այդ դուետից մեկի ձեռքերը մենք չենք կոտրել:
Արմեն ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ
«Նուբարաշեն» ՔԿՀ
08.07.2023թ.

Նմանատիպ նյութեր
868 դիտում
15:50 28-02-2024
Գեոպոլիտիկ պայքարում ԵՄ-ի նպատակը հաղթելն է, իսկ մերը՝ ընդամենը ֆիզիկապես վերապրելը․ Արմեն Աշոտյան
Այս բաժնից
907 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
922 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»