211652_close_icon

Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպում են ունեցել

views-count1600 դիտում article-date 18:12 14-02-2025
ՀՀ ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների նախագահությամբ տեսակոնֆերանսի ձևաչափով աշխատանքային հանդիպման մասին:

«2025 թ. փետրվարի 14-ին Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի շրջանակներում:

Հանդիպման ընթացքում Կողմերը քննարկել են սահմանազատման համալիր աշխատանքների անցկացման համար անհրաժեշտ ուղեցույցների նախագծերը, ինչպես նաև մտքեր են փոխանակել Հանձնաժողովների հաջորդ առկա ձևաչափով հանդիպման կազմակերպմանն առնչվող հարցերի շուրջ:

Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Նմանատիպ նյութեր