1970 դիտում
21:58 12-01-2022
ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի արտահերթ նիստը կանցկացվի տեսակոնֆերանսի ձևաչափով
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պաշտպանության նախարարների խորհրդի արտահերթ նիստը տեղի կունենա հունվարի 13-ին տեսակոնֆերանսի ձևաչափով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը՝ հավելելով, որ նիստի մասնակիցները քննարկելու են ՀԱՊԿ-ում խաղաղարար գործողության ընթացքը:
Տեսակոնֆերանսին մասնակցելու են նաև ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Թահիր Խայրուլոևը:
ՀԱՊԿ անդամ պետություն Ղազախստանում սկսված անկարգություններից հետո ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի դիմումի հիման վրա որոշում էր ընդունել Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստան ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով:

Նմանատիպ նյութեր
1403 դիտում
17:54 27-11-2020
Տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի է ունեցել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1886 դիտում
15:01 15-08-2016
Երևանում կանցկացվի ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը
Այս բաժնից
847 դիտում
16:29 31-01-2025
Վաշինգտոնում կործանված ուղղաթիռի ղեկին փորձառու կին օդաչու է եղել
826 դիտում
10:37 31-01-2025
Պոտոմակ գետից դուրս են բերվել Վաշինգտոնում կործանված ինքնաթիռի «սև արկղերը». ABC
934 դիտում
23:57 30-01-2025
Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերը պետք է ազատ արձակվեն. Կանադայի ԱԳ նախարար