211652_close_icon
views-count1510 դիտում article-date 14:36 13-02-2025

44-օրյայից չհnւղարկավnրված մարմիններից փոքրաթիվ դեպքեր կան, որ վերջին շրջանում հուղարկավորել ենք. Անահիտ Ավանեսյան

44-օրյա պատերազմից հետո չհուղարկավորված մարմիններից փոքրաթիվ դեպքեր կան, որ վերջին շրջանում հուղարկավորվել են, այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նա նաև նշեց, որ չեն հուղարկավորվել արտերկրում նույնականացված այն աճյունները, որոնց արդյունքները ծնողը չի ընդունել:

«Փոքրաթիվ, բայց նման դեպքեր ունենք, որ վերջին շրջանում իրականացվել է հուղարկավորություն, աշխատանքներն այս ուղղությամբ շարունակվում են:

Մենք նաև միջգերատեսչական հանձնաժողովի խմբի շրջանակներում, ամեն մեկն իր լիազորությունների շրջանում, աշխատանքները տանում է այս գործընթացում հնարավորինս մեղմ, ճիշտ և իրար բոլոր հագնամանքները հաշվի առնելով, որ ի վերջո կարողանանք բոլոր աճյունները հուղարկավորենք»,- ասաց նա:

Նա նշեց, որ հուղարկավորման դեպքերը եղել են միայն հարազատի համաձայնությամբ:

«Այսինքն, հարազատներն են հուղարկավորությունն արել: Այն դեպքերում, երբ հուղարկավորությունն իրականացվել է, բայց ծնողները կամ հարազատները չեն ընդունում արդյունքները, այս պարագայով դեռ աշխատանքները շարունակվում են, երբ կլինի նման քննարկման արդյունք, ես, միանշանակ, իմ լիազորությունների շրջանակներում տեղյակ կպահեմ»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր