211652_close_icon

Կան մասունքներ, որ հարազատները հրաժարվում են հուղարկավորել. պետությունն իր վրա կվերցնի պատասխանատվությունը. Ավանեսյան

views-count1207 դիտում article-date 17:10 12-01-2024
Ցավոք սրտի, պատերազմների հետևանքով կան մասունքներ, որոնք մի քանի անգամ փորձաքննվել են ու արդյունքները մշտապես նույնն են եղել, սակայն հարազատները հրաժարվում են հուղարկավորություն իրականացնելուց: Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Այդ փորձաքննություններն իրականացվել են նաև արտերկրում՝ Կարմիր խաչի աջակցությամբ ու միջնորդությամբ»,- ասաց նա։

Նախարարի խոսքով՝ Հայաստանում ու արտերկրում հաստատված դեպքերի մասով պետք է որոշումներ կայացնել. «Անգամ սառնարանային պայմաններում մասունքները տարիներով պահելը որոեւէ առումով ճիշտ չէ: Պետք է հուղարկավորությունները իրականացվեն: Դրանց իրականացման ֆորմատն ու սկզբունքները, որ լինեն հնարավորինս ընդունելի ու հաշվի առնվեն թեմայի բոլոր նրբությունները, միջգերատեսչական հանձնաժողովի շրջանակներում կորոշվեն»,- նշեց Ավանեսյանը։

Նա թվեր չհրապարակեց. «Փորձաքննությունների իրականացնումը քննչական գործողությունների մի հատված է ու ԱՆ-ն իրավասություն չունի հավելյալ ինֆորմացիա տրամադրելու»:

Ավանեսյանն ասաց, որ պետությունն իր վրա պետք է վերցնի պատասխանատվություն՝ հողին հանձնելու մասունքները։

Նմանատիպ նյութեր