211652_close_icon
views-count577 դիտում article-date 14:17 11-02-2025

Հայաստանի 3-րդ հանրապետությունում բոլոր կուսակցությունները գործել են ՀՅԴ-ի գաղափարախոսության ներքո. եթե մենք պատմությունից դասեր առնեինք, գաղափարապես դաշնակցական չէինք լինի. Փաշինյան

Եկել եմ մի եզրակացության, որ Հայաստանի 3-րդ հանրապետության հիմնադրման առաջին օրից, մենք չենք նկատել, որ ՀՀ-ում կար ընդամենը 1 կուսակցություն, դա ՀՅԴ-ն էր, իրականում եղել է մեկ կուսակցության գաղափարախոսություն: Այս մասին Ֆրանսիայում հայ համայնքի հետ հանդիպմանն ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Եղել է ՀՀՇ Հայ Հեղափոխական Դաշնակցություն, եղել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն  Հայ Հեղափոխական Դաշնակցություն, այսինքն՝ ՀՀ-ում, ըստ էության, գործող բոլոր կուսակցությունները գործել են Հայ Հեղափոխական Դաշնակցության գաղափարախոսության ներքո: ՀՀՇ-ին թվացել է, որ իրենք ավելի լավ դաշնակցական են, քան՝ իսկական դաշնակցականները: ՔՊ-ին թվացել է, որ մենք ավելի լավ դաշնակցական ենք, քան՝ իսկական դաշնակցականները:

ՀՀ-ն հենման կետ է ավելի բարձր ազգային նպատակներին հասնելու համար, ավելի մեծ ազգային խնդիրներ լուծելու համար: Հայաստանի Հանրապետությունն այն հայրենիքնն է, որը մենք ունենք և մենք չպետք է այն օգտագործենք ուրիշ հայրենիքի համար:

Սա հենց այն հայրենիքն է, որը մենք երազել ենք և որը մենք ունենք: Եթե մենք ի վիճակի լինեինք մեր պատմությունից դասեր առնել, մենք գաղափարապես դաշնակցական չէինք լինի:

 Գոնե հիմա մենք պետք է մեր պատմությունից դասեր քաղենք: Մենք խնդիր պետք է դնենք մեր տարածաշրջանում առանց արտաքին օգնության ապրելը դարձնելու համար:

Նմանատիպ նյութեր