Սամբոյից՝ Քրեական ոստիկանություն․ «Համազգեստից դուրս»․ Մանիկ Մաթևոսյան
«Ոստիկանությունում ծառայությունը նման է սամբոյի. մեկ քայլը բավական չէ հաջողության հասնելու համար։ Միշտ կա հաջորդ մարտը, որին պետք է մոտենալ առավելագույն պատասխանատվությամբ». ոստիկանության մայոր Մանիկ Մաթևոսյանի խոսքերն են: Փոքրամարմին ու ժպտերես այս կինը Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ավագ քրեական ոստիկան է, ոստիկանության մայոր։ Կոտրելով կարծրատիպեր՝ նա մեկտեղում է մտավոր և ֆիզիկական ուժը։ Նա ոչ միայն ուժային համակարգի, այլև ուժային մարտերի ներկայացուցիչ է։
Մանիկ Մաթևոսյանը վեց տարեկանից զբաղվում է սամբոյով ու ձյուդոյով։ Եղել է Հայաստանի չեմպիոն, սամբոյի Եվրոպայի և աշխարհի առաջնությունների արծաթե մեդալակիր։ Սպորտում Մանիկին առաջ մղող ուժը ընտանիքն էր. որոշիչ էր եղբոր օրինակը։ Ասում է՝«Ավագ եղբայրս է հաճախել սպորտի՝ սամբո մարզաձևի։ Մարզադահլիճը մեր տան մոտ էր, ու երբ ինքը գնում էր մարզադահլիճ, ես թաքուն գնում նստում էի նստարանին ու հետևում պարապմունքներին»։
Մանիկի տաղանդը նկատում են թե՛ եղբայրը, թե՛ մարզչական կազմը, և նա հանդիսատեսի նստարանից տեղափոխվում է մարզագորգ։ Հետո արդեն մարզումներ, ջանք ու եռանդ, նվիրում, և պիտի գային մարզական հաջողությունները: Սպորտը կոփում է ո՛չ միայն ֆիզիկապես: Հաղթելու համար պետք է ունենալ հաղթողի հոգեբանություն, ինչը դառնում է բնավորություն կյանքի բոլոր իրավիճակների համար: Այդ բնավորությամբ ու հոգեբանությամբ էլ Մանիկը հաջողեց ոստիկանությունում ծառայության մեջ և ուրախ է, որ մարզական հնարքները ծառայության ժամանակ օգտագործելու կարիք չի եղել:
«Սպորտաձևը ինձ քաջություն, խիզախություն ու ինքնավստահություն է տալիս։ Միայն այն, որ կարող ես պաշտպանվել ու անհրաժեշտության դեպքում վնասազերծել հանցագործին, արդեն իսկ մեծ ձեռքբերում է»,-ասում է Մանիկ Մաթևոսյանը։
Ոստիկանի մասնագիտությունն ընտրելիս չի երկմտել. ընտրել է այն` ինչը հոգեհարազատ էր։ Ոստիկանության ակադեմիա ընդունվելը եղել է նաև հոր ուղղորդմամբ:
Մասնագիտական կարիերան սկսել է ոստիկանության Արտաշատի բաժնում։ Իսկ Ոստիկանության ակադեմիան
ավարտելուց հետո անչափահասների տեսուչ նշանակվելը ճանապարհի միայն սկիզբն էր։ Այնուհետև ծառայության է
անցել Արարատի մարզային վարչությունում՝ որպես շտաբի ավագ տեսուչ, իսկ Քրեական ոստիկանությունում
ընդունելության մասին իմանալուց հետո որոշել է հետագա ծառայությունը շարունակել Քրեական ոստիկանությունում։
Խոսելով ընտանիքի, սպորտի ու ծառայության մեկտեղման դժվարություններից, Մանիկը վստահ է՝ խնդիրներն ու
կարծրատիպերը միայն մեր գլխում են։ Կարծրատիպեր կան, որ ընտանիքն ու ծառայությունը հնարավոր չէ համատեղել, բայց մեծ ցանկության դեպքում հնարավոր է ամեն բան։ Ինքը մեկտեղում է ծառայությունը, սպորտն ու ընտանիքը:
Հավատացած է, որ անհնար ոչինչ չկա, եթե ունես նպատակ ու դրան հասնելու կամք: Մանիկ Մաթևոսյանի համար ծառայությունը սովորական աշխատանք չէ, այլ պատասխանատու առաքելություն, սպորտը
զբաղմունք չէ, այլ մշտական մարզումներ ու պայքար, իսկ ընտանիքն այն կենսական միջավայրն է, որը ջերմացնում է,
լիքավորում ու մղում նոր նվաճումների: