211652_close_icon

ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիայի դեկան Սլագյանա Տասևային

views-count1033 դիտում article-date 23:44 06-02-2025
Փետրվարի 6-ին Վիեննայի ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիայի (IACA) դեկան Սլագյանա Տասևային, հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից։

Համատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդել է մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանի և դեկան Սլագյանա Տասևայի հանդիպումը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում Հայաստանի և Ակադեմիայի միջև համագործակցության ընդլայնման և նոր ծրագրերի իրականացման հեռանկարներին:

Մշտական ներկայացուցիչը դեկանի ուշադրությունն է հրավիրել Հայաստանում օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում ՀՀ կառավարության առաջնահերթություններին և բարեփոխումների օրակարգին:

Նմանատիպ նյութեր