211652_close_icon
views-count39541 դիտում article-date 15:52 02-02-2025

Արտակարգ իրավիճակ՝ Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղին հարակից խոտածածկ տարածքում. կրակը անտառ չհասնելու համար մեծ դժվարությամբ պայքարում են հրշեջներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ փետրվարի 2-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14:30-ից ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Ճամբարակի հրշեջ-փրկարարական ջոկատի 2 մարտական հաշվարկ՝ հրշեջ-փրկարարներն ու ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները, քաղաքացիների և Թթուջրի գյուղապետարանի աշխատակիցների հետ պայքարում են Թթուջուր բնակավայրի անտառամերձ հատվածում առաջացած կրակի դեմ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեծ դժվարությամբ են մարդիկ աշխատում, քանի որ քամին իր սև գործն է անում, իսկ կրակը բռնկվել է խոտածածկ տարածքից և հասնում է անտառամերձ հատված։

Այս պահին հրշեջները, պարեկները, քաղաքացիները ու գյուղապետարանի աշխատակիցները շարունակում են կանխել կրակի տարածումը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր