Արտակարգ դեպք Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղում. հրշեջներն ու փրկարարները մեծ դժվարությամբ են պայքարում 10 հազար տուկ խոտի դեզում առաջացած կրակի դեմ . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Արդեն մեկուկես ժամից ավելի է ՝ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները, Աշոցքի թիվ 52, Ամասիայի թիվ 51 և Գյումրու թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատների ծառայողները Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի Մեծ Սեպասար գյուղում գյուղացիների հետ պայքարում են գյուղի բնակիչ, 64-ամյա Նորայր Սահակյանին պատկանող ֆերմայում առաջացած խոշոր կրակի տարածման դեմ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրակը բռնկվել է մոտ 10 հազար հակի խոտերում, այդ թվում նաև խոտի դեզի մոտ կայանված ЗИЛ մակնիշի ավտոմեքենայում և կաթ տեղափոխող ցիստեռնում:
Գյուղացիները անմասն չեն մնում հրդեհաշիջման աշխատանքներում, սակայն մինչև այս պահը չեն կարողանում մարել կրակը:
Աշխատանքները տեղում ղեկավարում է Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Արթուր Կարապետյանը:
Տեղում են նաև Ոստիկանության Աշոցքի բաժնի օպերատիվ խումբն ու տեղի հիվանդանոցի աշխատակիցները:
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններ անցկացնելուց հետո:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի