580 դիտում
11:45 30-01-2025
Մի խումբ անարդյունավետ կառավարիչների պատճառով չպետք է երկրպագուն զրկվի ազգային հավաքականների կողքին լինելու հնարավորությունից. ՖԱՖ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան՝ Արմեն Մելիքբեկյանի գլխավորությամբ փորձում է որդեգրել մի ճանապարհ, որը ենթադրում է, որ Հայաստանի հավաքականը պետք է մնա առանց երկրպագուների և խաղա դատարկ կամ կիսադատարկ տրիբունաների ներքո։ Այս մասին նշված է «Հայկական առաջին ճակատ»-ի՝ ՖԱՖ-ի հայտարարության մեջ։
«Վերջին ամիսների ընթացքում ՀՖՖ ղեկավարությունը պարբերաբար մեծ ու փոքր խոչընդոտներ է ստեղծում hայ երկրպագուների՝ մասնավորապես կազմակերպված ֆան շարժումների համար։
Առաջին դեպքը Ֆարերյան կղզիների հավաքականի դեմ խաղի նախադեպն էր՝ FAF-ն ու Red Eagles-ը մինչև վերջին օրերը հնարավորություն չունեին ձեռք բերելու իրենց ավանդական դարձած տրիբունաների տոմսերը։ Հաջորդիվ` Լատվիայի դեմ խաղում, ֆեդերացիան հրաժարվեց հյուրերի սեկցիայից, ինչի պատճառով տասնյակ հայ երկրպագուներ, այդ թվում Հայաստանից խաղին մեկնած FAF-ի անդամներ, Ռիգայում ստիպված տոմսեր գնեցին լատվիացի երկրպագուների համար նախատեսված տեղերում։
Արդեն նախորդ տարվա ավարտին ՀՖՖ ղեկավարությունը, որոշեց ֆուտզալի ազգային հավաքականին թողնել առանց երկրպագուների կազմակերպված աջակցության. Հայաստան-Դանիա խաղը կազմակերպվեց հանդիսականների ներկայության համար ամենաանհարմար վայրում՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, իսկ խաղի տոմսերը վաճառքի դուրս չեկան։ Մեր համառության շնորհիվ ֆան շարժումներին հաջողվեց գտնվել մարզահամալիրում միայն հանդիպման 2-րդ խաղակեսին։
Նույն հնարքին են դիմում նաև փետրվարի 1-ի Ֆուտզալի Եվրոպայի 2026 թվականի որակավորման փուլի Հայաստան-Ալբանիա խաղի դեպքում. մի քանի օրից կայանալիք խաղի տոմսերը դեռևս չկան վաճառքում, և որևէ տեղեկություն չկա, թե երկրպագուները ինչպես կարող են ներկա գտնվել խաղին։ ՀՖՖ ղեկավարությունը պատրաստ է ֆուտզալի հավաքականին թողնել առանց կազմակերպված աջակցության, վախենալով, որ խաղին կարող են լինեն բողոքի ակցիաներ։
Արմեն Մելիքբեկյանը և իր համակիրները պետք է հասկանան` հնարավոր չէ մշտապես թաքնվել հայկական ֆուտբոլի ողբալի իրականությունից և իրենց նույնականացնել հայկական ֆուտբոլի հետ։ Ֆուտբոլն առաջին հերթին երկրպագուներինն է, չկա ֆուտբոլ առանց երկրպագուների։ Մի խումբ անարդյունավետ կառավարիչների պատճառով չպետք է երկրպագուն զրկվի ազգային հավաքականների կողքին լինելու հնարավորությունից։
ՀՖՖ-ից պահանջում ենք սկսել Հայաստան-Ալբանիա խաղի տոմսերի բաց վաճառքը, որը թույլ կտա երկրպագուներին ներկա գտնվել խաղին և աջակցել հավաքականին»,- ասված է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր
1164 դիտում
16:55 22-04-2020
Արտերկրում բնակվող անձը չպետք է մեխանիկորեն զրկվի կենսաթոշակից տարին 1 անգամ բանկ չներկայանալու պատճառով․ ՄԻՊ
Այս բաժնից
2275 դիտում
08:59 17-01-2025
Բրազիլացի փորձառու պաշտպանը տեղափոխվեց «Նոա»
2239 դիտում
22:49 16-01-2025
Շախմատի տղամարդկանց առաջնության 3-րդ տուրի բոլոր պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի
2458 դիտում
23:25 15-01-2025
Շախմատի կանանց առաջնությունում կայացել են երկրորդ տուրի պարտիաները