211652_close_icon

Խուլիգանության դեպք՝ Երևանում․ քրեական ոստիկանների ստացած տեղեկությունը հավաստի էր․ 45-ամյա տղամարդը, իրենց շենքի բակում տեղադրել է թիրախ և «Սայգա» ինքնաձիգով կրակել դրա վրա

views-count27897 դիտում article-date 23:45 27-01-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ակսել Բակունցի փողոցի 2 նրբանցքում Երևանի բնակիչ 45-ամյա Ալեն Մ․-ն հասարակության ինչպես նաև իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով զենքի գործադրմամբ նշված շենքի բակում իր կողմից նախապես տեղադրված թիրախի ուղղությամբ արձակել է մեկ կրակոց, այդ կերպ ցուցադրաբար անտեսել է համակեցության կանոննները և խախտել մարդկանց անդորրը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը Ալեն Մ․-ին խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և «Սայգա 7.62» տիպի, 39 մմ տրամաչափի ինքնաձիգով բերվել է քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։

Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժին, իսկ Ալեն Մ․-ն տեղափոխվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ձերբակալվածների պահման վայր։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր