Թուրքիայի հանգստավայրում բռնկված հրդեհի գործով ձերբակալվածների թիվը հասել է 12-ի
Թուրքիայի Բոլու նահանգի լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի գործով ձերբակալվածների թիվը հասել է 12-ի: Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Փոխանցում է Tert.am-ը։
Հիշեցնենք, որ հրդեհը տեղի էր ունեցել հունվարի 21-ի գիշերը։ Պատահարի ժամանակ հյուրանոցում եղել է առնվազն 240 հյուր։ Միջադեպի հետևանքով մահացել է 79 մարդ, առնվազն 50 մարդ վիրավորվել է:
Այս առիթով հունվարի 22-ին Թուրքիայում համազգային սուգ էր հայտարարվել։