211652_close_icon
views-count793 դիտում article-date 19:09 22-01-2025

Ոսկեգործության ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկվել է շրջանառության հարկի բարձրացման հարցը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը հունվարի 22-ին ընդունել է ոսկեգործության ոլորտում գործող մի շարք ՓՄՁ-ների ներկայացուցիչների։

Քննարկման հիմնական թեման հունվարի 1-ից իրենց կողմից վճարման ենթակա շրջանառության հարկի բարձրացումն էր, որի արդյունքում այն 5 տոկոսից դարձել է 10 տոկոս:

Էդգար Զաքարյանը պատասխանել է գործարարներին հուզող հարցերին, պարզաբանումներ տվել բարձրացված հարցերի շուրջ։
Անդրադարձ է կատարվել ոսկերչության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությանը, պետական աջակցության գործիքակազմին, ոլորտում գործող հարկային դաշտի բարելավման հնարավորություններին։

Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ նախարարի տեղակալն առաջարկել է հանդիպման մասնակիցներին հավաքագրել բոլոր հնչեցված ոլորտային խնդրահարույց կետերի մասով առաջարկները և ներկայացնել նախարարություն՝ գործող օրենսդրական կարգավորումները լավարկելու նպատակով։

Նմանատիպ նյութեր