2451 դիտում
17:14 23-01-2019
Կայացել է ադամանդագործության և ոսկեգործության ոլորտի խնդիրներին նվիրված հերթական քննարկումը
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի է ունեցել նախարար Տիգրան Խաչատրյանի հերթական հանդիպումը ադամանդագործության և ոսկեգործության ոլորտի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ամփոփվել են նախորդ հանդիպման ժամանակհնչեցված առաջարկները, դրանց իրականացմաննուղղված քայլերը, ինչպես նաև քննարկվել են առաջիկա անելիքները։
Ոլորտի ներկայացուցիչները գոհունակություն են հայտնել նախորդ հանդիպման արդյունքում փաստաթղթային ընթացակարգերի պարզեցմանն ուղղված գործողությունների առնչությամբ.մասնավորապես, կրճատվել է ալմաստների ներմուծման և արտահանման ժամանակ Քիմբերլի գործընթացի հավաստագրերի հաշվառման և տրամադրման ժամկետը (նախկինում 3 օրվա փոխարեն` 1 օր):
Տնտեսվարողները նախարարի հետ քննարկել են իրենց հուզող մի շարք հարցեր․ ալմաստի հումքի մատակարարում, ոսկերչական իրերի արտահանման շուկաների ընդլայնում և այլն։ Հանդիպման ընթացքում անդադարձ է եղել նաև ադամանդագործության և ոսկեգործության ոլորտում Պետական եկամուտների կոմիտեի և ՏԶՆՆ-ի կողմից իրականացվող ընթացակարգերի ներդաշնակեցմանը։ Նախարարը ներկաների հետ քննարկել է նաև ԵԱՏՄ-ում հարգադրոշմների փոխճանաչման գործընթացի ավարտական փուլի մանրամասները:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել պարբերական հանդիպումներ կազմակերպել առանձին խմբերով՝ ըստ հետաքրքրությունների շրջանակի և առաջացած խնդիրների՝ դրանց հետևողական կարգավորման նպատակով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
6544 դիտում
14:44 08-08-2017
Ռուսական կողմի հետ քննարկվել է ադամանդագործության և ոսկեգործության ոլորտում համագործակցությունը
3050 դիտում
15:50 13-04-2017
Ոսկեգործության ոլորտի արձանագրած աճը հուսադրող է, սակայն զարգացման ողջ ներուժն իրացված չէ. նախարար
Այս բաժնից
1324 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
910 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար