28083 դիտում
15:21 21-01-2025
Լոռու մարզում թալանել են Ստեփանավան քաղաքում հայտնի «Վահագն Ռեզորթ» հյուրանոցային համալիրը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 17-ին գողության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Ստեփանավանի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 72-ամյա Ռուդիկ Ն․-ն և հայտնել, որ ժամը 01։00-ի սահմաններում տեխնիկական միջոցների գործադմամբ բացել են Ստեփանավան քաղաքում դեռևս չգործող «Վահագն Ռեզորթ» հյուրանոցի դուռը և գողացել են 7 հատ հեռուստացույց:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե է մեկնել ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Պալյանի գլխավորությամբ։
Արդեն տեղում Երևանի բնակիչ 75-ամյա Սամվել Բ․-ն ոստիկաններին հայտնել է, որ հունվարի 17-ին ժամը 01։00-ին հանգստյան տան սենյակների եվրոդռները բացելու միջոցով մուտք են գործել Ստեփանավան քաղաքի Անտառային 55 հասցեում գտվող «Վահագն Ռեզորթ» հյուրատան 2-րդ հարկում գտնվող թվով 7 սենյակներ և գողացել են «Polarline» տեսակի 7 հատ հեռուստացույց և իրենց պատճառվել է մոտ 400 հազար դրամի վնաս:
Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ գողություն կատարած անձանց ինքնությունները պարզելու և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի փաստով ոստիկանության Ստեփանավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+