1507 դիտում
13:41 21-01-2025
Փորձում են վախեցնել մարդկանց, իբր 100 դրամ տալու համար 50 հազար կտուգանեն, սա սուտ է. Հայկ Մարության
Հնարավո՞ր է տրանսպորտում 100 դրամ տալ ու չտուգանվել, լրագրողների հարցին ի պատասխան, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց. «Այսօր թերթերից մեկը, որը մենք նկատում ենք՝ КГБ-ի պատվերն է կատարում և ապատեղեկատվություն է տարածել, որ իբր թե 50 հազար դրամ տուգանք է հասնում առանց տոմս կամ 100 դրամով երթևեկելու համար: Ձեզ 100 տոկոսով հավատացնում եմ. այդպիսի տուգանք գոյություն չունի ՀՀ Սահմանադրության մեջ, բոլոր օրենսգրքերի մեջ այդպիսի դրույթ գոյություն չունի: Սա սուտ է, ապատեղեկատվություն, որը թերթերի միջոցով տարածում է КГБ-ն»:
«Ես համոզված եմ, որ հաջողություն կունենանք, որովհետև եթե բոլորս միասին մի բան ենք ուզում և պահանջում, և այդ պահանջն արդար է, ապա դա չի կարող տեղի չունենալ, ու մենք հասնելու ենք մեր ուզածին ու ժողովրդի պահանջն իսկապես արդար է, որովհետև սա կոնկրետ պետական թալան է: Մարդիկ իսկապես չեն կարող այդ գումարները վճարել: Իսկապես, լրջագույն սոցիալական խնդիր է:
Նաև ուզում եմ անդրադառնալ, որ առավոտվանից, այսպես ասած, պետությունն անցել է գրոհի: Նախ վարչապետն անձամբ գնաց, փորձարկեց բոլորի կողմից սիրված TELCELL-ը, որը դեռ պարզ չի, իրավունք ունի էդ տոմսը վաճառել, թե ոչ, ԿԲ-ն էդպես էլ պատասխան դեռ չի տվել: Եվ պատմեց, թե ճանապարհին էլ ինչքան մարդու է տեսել, ինչքան են գոհ, բայց չգիտես՝ ինչու, էդքանը նկարահանված չի: Վարչապետը շատ է չէ՞ սիրում ամեն ինչ նկարահանել, բայց նկարահանված չի, ինչը կասկածի տեղիք է տալիս, որ էդպիսի խոսակցություններ չեն եղել մետրոյում և վստահաբար, շատ վատ է ընդունել ժողովուրդն այս ամեն ինչը, և ես ենթադրում եմ, որ ժողովուրդը շատ սուր արձագանք է տվել»,- ասաց Մարությանը:

Նմանատիպ նյութեր
18200 դիտում
11:48 16-12-2021
Ձեր տրամադրությունը բարձրացնեմ. ստորագրել եմ ևս 100 նոր ավտոբուսի և 100 վերելակի գնման հայտերը. Հայկ Մարության
1451 դիտում
10:37 06-10-2021
Չկա նախկին թշնամին, որով կարելի էր մարդկանց վախեցնել․ երբ հակառակորդներն իրար փոխլրացնում են․ «Առավոտ»
Այս բաժնից
2038 դիտում
09:00 14-01-2025
Փարաքարում պաշտոնակատար հնարավոր չէ նշանակել. «Փաստ»
2044 դիտում
08:52 14-01-2025
Հայկ Սարգսյանը ցանկանում է ՇՄ նախարար դառնա՞լ. «Փաստ»
2134 դիտում
08:00 14-01-2025
Միջազգային կասկածելի կազմակերպությունը՝ Սյունիքում. «Փաստ»