211652_close_icon
views-count13511 դիտում article-date 11:27 14-01-2025

Ավտովթար՝ Երևանում. «Nissan Juke»-ը Էրեբունու թաղապետարանի մոտ բախվել է բազալտե եզրաքարին և հայտնվել ցայտաղբյուրի մոտ. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 33-ամյա Սերյոժա Հ.-ն իր վարած «Nissan Juke» մակնիշի ավտոմեքենայով Ազատամարտիկների փողոցում ՝ էրեբունու թաղապետարանի հարևանությամբ դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բենզալցակայանի դիմաց գտնվող բազալտե եզրաքարին և մասամբ հայտնվել ցայտաղբյուրի մոտ: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: 
 
Վարորդին առաջինը օգնության են հասել բենզալցակայանի աշխատակիցները ու ըստ նրանց հայտնածի՝ օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
 
Վիրավորը «Էրեբունի» բժշկական կենտրոնում անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո հրաժարվել է մնալ, ասելով, որ իրեն լավ է զգում: 
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիականության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Նարեկ Հակոբյանն ու կրտսեր պարեկ Արսեն Պետրոսյանը: 
 
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Արմեն Հովհաննիսյանի, և ավագ քննիչ Շիրազ Խաչատրյանի գլխավորությամբ: 

Վթարի փատով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 
 
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: 
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր