211652_close_icon
views-count13142 դիտում article-date 16:22 13-01-2025

Հափշտակության դեպք՝ Երևանում․ ոստիկանություն դիմած քաղաքացին հայտնել է, որ իր օնլայն դրամապանակից այլ օգտատիրոջ հաշվեհամարներին փոխանցվել է շուրջ 3 մլն դրամ գումար

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 5-ին հափշտակության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժին է դիմել Երևանի բնակիչ 28-ամյա Անի Մ․-ն և հայտնել, որ հունվարի 4-ին ժամը 17։00-ի սահմաններում «Ինստագրամ» կայքով մուտք է գործել «moneygram.am-bls.icu» հավելված, լրացրել է իր օնլայն դրամապանակի հավելվածի գաղտնաբառը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ ամենից հետո՝ հունվարի 5-ին՝ ժամը 04։28-ից մինչև ժամը 06։20-ն ընկած ժամանակահատվածում, Անի Մ․-ն նկատել է, որ իր օնլայն դրամապանակից «Մարիամ Գևորգյան» անվամբ օգտատիրոջ հաշվեհամարներին փոխանցվել է 2 մլն 979 հազար 170 դրամ:

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր