1168 դիտում
12:00 13-01-2025
Փաշինյանը կարծում է՝ իշխանական լծակները բավարար են անբարո արժեքներով մեր ժողովրդին վերադաստիարակելու համար. Ալեքսանյան
Միջազգային դատարաններում հայցերից հրաժարվելու, Մինսկի խումբը լուծարելու առաջարկն ընդունելուց հետո Նիկոլ Փաշինյանի մոտ արդարության և արդարաատության զգացումները խիստ սրվեցին: Այս մասին իր էջում գրել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ անդրադառնալով նախօրեին կայացել է Հայաստանի դատական իշխանությանը նվիրված միջոցառմանը, որին ներկա է եղել Նիկոլ Փաշինյանն ու ելույթ ունեցել։
«Նա հավաքեց իրավական ոլորտի պատասխանատուներին և թեմային նվիրված ճառ ասաց․ հորդորելով ինտենսիվ աշխատանք տանել մեր երկրում արդարադատություն հաստատելու ուղղությամբ, «ձեզ ուղղված հարցերին ես եմ պատասխանում», ասաց Փաշինյանը՝ մեղադրանքներն ուղղելով ներկա գտնվող հասցեատերերին։
Պարզվում է անամոթությունը սահմաններ չունի․ հրաժարվում է արդարադատություն իրականացնող մարդու իրավունքների միջազգային դատարաններից, հրաժարվում է Արցախում միջազգայնորեն ճանաչված էթնիկ զտումից, տեղի ունեցած սպանություններից, բայց խոսում է արդարությունից ու արդարադատությունից։
Փաշինյանն ուզում է, որ մեր հանրությունը անբարոյականությունը ճանաչի որպես բարոյականություն, դավաճանությունը որպես հայրենասիրություն և այդպես շարունակ։ Նա կարծում է իշխանական լծակները բավարար են անբարո արժեքներով մեր ժողովրդին վերադաստիարակելու համար»,- գրել է Ժ. Ալեքսանյանը։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1852 դիտում
19:58 13-01-2025
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան առիթով
802 դիտում
19:45 13-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
745 դիտում
19:33 13-01-2025
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը