211652_close_icon
views-count3958 դիտում article-date 18:28 18-11-2021

«Անբարո հայտարարություն է: Ուզում եմ վարչապետին հիշեցնել, որ ամեն զինվորի համար պատասխանատու է անձամբ ինքը». Ժաննա Ալեքսանյան. aravot.am

«Սա անմարդկային մոտեցում է: Ուզում եմ վարչապետին հիշեցնել, որ ամեն զինվորի համար պատասխանատու է անձամբ ինքը: Պետությունը պատասխանատվություն է կրում զինվորի կյանքի, առողջության և ամեն ինչի համար: Ուղղակի այս երկրում ոչ մեկը չի կրել պատասխանատվություն»,- «Մեդիա կենտրոնում» «Ինչու՞ են գերեվարվում մեր զինվորները. կատարու՞մ է պետությունն իր պարտավորությունները զինվորների հանդեպ» թեմայով քննարկման ժամանակ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ կարծիք հայտնեց իրավապաշտպան, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը, փոխանցում է Aravot.am-ը։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԱԺ ամբիոնից հայտարարեց՝ «Ժամանակն է, որ գերեվարման ամեն դեպքը պատշաճ հետաքննենք, որովհետեւ ամեն ծառայող ունի պարտականություններ եւ պետք է բոլոր դեպքերով հստակ․․․գուցե սխալ ենք վարվել զգացմունքային ֆոնի վրա։ Պետք է քննվի, թե ինչ է նշանակում գերի ընկնել, ի՞նչ հանգամանքներում»:

 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր