25536 դիտում
14:00 07-01-2025
Երևանում փրկարար-հոգեբանը, պարեկները, շտապօգնության բժիշկներն ու 2 քաղաքացի «Հաղթանակ» կամրջի վրա փրկել են 20-ամյա կնոջ կյանքը. պատճառը պտղի մահն է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի կին հաղթանակ կամրջի վտանգավոր եզրագիծն անցել է ու սպառնում է ցած նետվել:
Ինպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և ՀԱԲ հեթապահ հոգեբանը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ:
Ահազանգով ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Փրկարար հոգեբանը, պարեկները, բժիշկներն ու 2 քաղաքացի մոտ 1 ժամ բանակցություններ են վարել կամրջի վտանգավոր եզրագծում կանգնած 20-ամյա Ս. Մ.-ի հետ, որպեսզի նա հրաժարվի այդ մտքից ու չդիմի ծայրահեղ քայլի:
Ի վերջո փրկարար-հոգեբանին ու պարեկներին հաջողվում է համոզել այդ կնոջը, ում այնուհետև դուրս են բերում անվտանգ վայր, տեղափոխում շտապօգնութան ավտոմեքենան, որտեղ բժիշկները օգնություն են ցուցաբեում, ապա նրան տեղափոխում Երևանի հիվանդանոցներից մեկը:
Դեպքի փաստով ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կինը փորձում էր ինքնասպան լինել, քանի որ, ըստ իր հայտնածի, օրեր առաջ ինքը երեխա է ունեցել ու նորածինը մահացած է ծնվել, ինչից հետո, գտնվելով հոգեպես անհավասարակշիռ վիճակում, փորձում էր այսօր իր կյանքին վերջ տալ:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+