211652_close_icon
views-count4408 դիտում article-date 16:41 01-01-2025

Ավանեսյանը 2-րդ շրջանում պարտության մատնեց աշխարհի 12-րդ ռակետին

Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը շարունակում է հաղթարշավը Ավստրալիայի Բրիսբենի քաղաքում անցկացվող WTA-500 շարքի մրցաշարում։ Գրում է Armsport-ը։

Աշխարհի 43-րդ ռակետը երկրորդ շրջանում ուժեղ է գտնվել իսպանացի մրցակցուհուց՝ Պաուլա Բադոսայից (WTA-ի դասակարգման 12-րդ հորիզոնական):

Պայքարը տևել է 2 ժամ 2 րոպե։ Էլինան հաղթել է 6:3, 1:6, 6:2 հաշվով։

22-ամյա Ավանեսյանը կխաղա Եկատերինա Ալեքսանդրովա (Ռուսաստան) - Օնս Ջաբեուր (Թունիս) զույգի հաղթողի հետ։

Նմանատիպ նյութեր