1234 դիտում
15:49 22-12-2024
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է պատրաստում Ռուսաստանի դեմ. ԶԼՄ
Եվրամիությունը ծրագրում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթ սահմանել հաջորդ տարվա փետրվարին, որը կհամընկնի Ուկրաինա ռուսական բանակի լայնամասշտաբ ներխուժման մեկնարկի երրորդ տարելիցի հետ։ Փոխանցում է Azatutyun-ը։
Արդեն սկսվել են միջոցառումների նոր փաթեթի նախապատրաստական աշխատանքները, հաղորդել է Радио свобода-ն՝ հղում անելով գերմանական Welt am Sonntag շաբաթաթերթին Բրյուսելի դիվանագիտական աղբյուրներին։ Ինչպես նշում են եվրոպացի դիվանագետները, միջոցները նպատակ ունեն «Մոսկվային հստակ ազդանշան ուղարկել»։
Փաթեթի շրջանակներում տույժեր են նախատեսված Ռուսաստանի տնտեսության առանձին հատվածների նկատմամբ։ Նախատեսվում է նաև սահմանափակումներ մտցնել այն մարդկանց և կազմակերպությունների նկատմամբ, որոնք «համարվում են ռուսական ռեժիմի քարոզիչներ և պատասխանատու են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը խաթարելու համար»։
Դեկտեմբերի 16-ին հաղորդվել էր, որ Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 15-րդ փաթեթը։

Նմանատիպ նյութեր
1451 դիտում
10:44 04-09-2015
Արևմուտքը նոր պատժամիջոցներ է պատրաստում Ռուսաստանի դեմ
2084 դիտում
11:58 21-08-2014
ԵՄ-ը պրոֆիլակտիկ պատժամիջոցներ է պատրաստում Ռուսաստանի դեմ
1791 դիտում
14:23 06-10-2016
Գերմանիան նոր պատժամիջոցներ է պատրաստում Ռուսաստանի համար
Այս բաժնից
1018 դիտում
21:35 30-01-2025
Թրամփը խոսել է ԱՄՆ–ում ինքնաթիռի և ուղղաթիռի բախման մասին
817 դիտում
21:23 30-01-2025
Արաղչին Իրանի և ԵՄ–ի միջև կառուցողական փոխգործակցության հույս է հայտնել
931 դիտում
20:57 30-01-2025
ԱՄՆ–ում կարծում են, որ ինքնաթիռի և ռազմական ուղղաթիռի օդային բախումից ողջ մնացածներ չեն լինի