211652_close_icon
views-count541 դիտում article-date 19:19 20-12-2024

Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին

Դեկտեմբերի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբին։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և ՄԱԿ-ի միջև համագործակցության հիմնական ուղղություններին և դրանց շրջանակներում իրականացվող համատեղ ծրագրերին: Ի թիվս այլնի, քննարկվել են Հայաստանում 2026թ. կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքներն ու ՄԱԿ-ի համապատասխան կառույցների հետ համագործակցության հարցեր:

Արարատ Միրզոյանը և Ֆղանսուազ Ժակոբը մտքեր են փոխանակել ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին ՄԱԿ գործունեության արդյունավետության ապահովման հարցերին՝ կազմակերպության մանդատին ու նպատակներին համահունչ:

Քննարկվել են նաև ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի երկարաժամկետ կարիքների հասցեագրմանն ուղղված քայլերին և միջազգային գործընկերների հետ այդ ուղղությամբ փոխգործակցության հարցերի:

Նմանատիպ նյութեր