1825 դիտում
10:40 19-12-2024
Երևանում ոչ սթափ վիճակում «Porsche Cayenne»-ով ողբերգական ավտովթար-վրաերթի վարորդի նկատմամբ դատարանը կայացրել է որոշում՝ կիրառելով տնային կալանք և 2 մլն դրամի գրավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ դեկտեմբերի 18-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրնսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Շիրազ Պետրոսյանը միջնորությունը է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Մհեր Փիրումյանի նկատմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը կասկածվում է դեկտեմբերի 13-ին, ոչ սթափ վիճակում «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենայով խոշոր ավտովթարի և հետիոտնին մահվան ելքով վրաերթի ենթարկելու մեջ, ինչից հետո նա դեպքի վայրը լքել էր:
Դատավորը դռնփակ դատական նիստ անցկացնելուց հետո որոշում է կայացրել, որով նրա նկատմամբ կիրառվել է տնային կալանք և 2 մլն դրամի գրավ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր դեկտեմբերի 14-ին, ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ծառայողները՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Ադամյանի, ավագ քննիչ Տիրայր Կարապետյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ, համագործակցելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի ոստիկանության ծառայողների հետ, կատարելով հսկայածավալ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել էին դեկտեմբերի 13-ին Երևան-Սևան ավտոճանապարհի Հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ «Porsche Cayenne»-ով ողբերգական ավտովթար-վրաերթի կասկածյալ վարորդի ինքնությունը։
Պարզվել էր, որ այն վարել է Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Մհեր Փիրումյանը, ով ոստիկաններին կողմից ներկայացվել է ՀՀ Քննչական կոմիտեի ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղ քննիչ Տ․ Կարապետյանի որոշմամբ ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի ձերբակալվածների պահման վայր։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով Մ. Փիրումյանը ենթարկվել էր սթափության փորձաքննության, եղել էր ոչ սթափ։
Ոստիկաննությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 118+
118+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
931 դիտում
11:49 18-04-2024
Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը
Այս բաժնից
3670 դիտում
20:18 16-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (15.12.2024 թ․)