22802 դիտում
17:17 22-09-2024
Մարտի 1-ի գործը կքննի Սարգիս Պետրոսյանը, ով իրավապահ համակարգում համարվում է իր գործի գիտակ և օժտված է մարդկային հատկանիշներով
Տեղեկացանք, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և նախկին փոխվարչապետ, ներկայումս Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Գևորգյանի դատական գործը, որը վերաբերվում է հանրահայտ մարտի 1-ին, մակագրվել է օրերս հակակոռուպցիոն դատարանի դատավոր նշանակված Սարգիս Պետրոսյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս մինչև դատավոր նշանակվելը աշխատել է գլխավոր դատախազության համակարգում, վերջին պաշտոնում եղել է Շիրակի մարզում։
Նա եղել է Շիրակի մարզում տեղի ունեցած մի քանի աղմկահարույց հանցագործությունների դեպքերի վայրում, այդ թվում՝ Պեմզաշենի հայտնի սպանության, երբ ստահակը սպանել էր ընտանիքի մորն ու անչափահաս երեխաներին։
Նա դատախազության և իրավապահ համակարգում համարվել է իր գործի գիտակ, մարդկային բարձր հատկանիշներով օժտված, իսկ թե ինչպես կանցկացնի աղմկահարույց մարտիմեկյան դատաքննությունը, պարզ կլինի մեկնարկից հետո։
Ծնվել է 1990 թվականի հունիսի 5-ին Շիրակի մարզի Արթիկ քաղաքում:
2007 թվականին գերազանց առաջադիումությամբ ավարտել է Արթիկի թիվ 3 միջնակարգ դպրոցը:
2012 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի
բակալավրիատը:
2014 թվականին ավարտել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա գիտակրթական միջազգային
կենտրոնի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:
2017 թվականին ավարտել է ՀՀ փաստաբանական դպրոցը:
2017 թվականին ավարտել է ՀՀ արդարադատության ակադեմիան, որպես դատախազի թեկնածու:
2024 թվականին ավարտել է ՀՀ արդարադատության ակադեմիան, որպես դատավորի թեկնածու:
Աշխատանքային փորձ
16.05.2014-01.02.2016թթ. աշխատել է Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի
իրավաբանական ապահովման բաժնում՝ որպես առաջատար մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար,
այնուհետև առաջատար մասնագետ:
01.02.2016-27.02.2017թթ. աշխատել է «Օլանդա» ՍՊԸ-ում՝ որպես իրավաբան:
19.07.2018-28.04.2019թթ. զբաղվել է փաստաբանական գործունեությամբ։
29.04.2019-25.10.2021թթ. աշխատել է Գեղարքունիքի մարզի դատախազությունում՝ որպես
դատախազ (պաշտոնավարելով 2 տարի Վարդենիս, 6 ամիս Սևան քաղաքներում):
26.10.2021-07.01.2024թթ. աշխատել է Շիրակի մարզի դատախազությունում՝ որպես
դատախազ:
08.01.2024-01.07.2024թթ. աշխատել է Շիրակի մարզի դատախազությունում՝ որպես ավագ
դատախազ:
01.07.2024թ. ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-201-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ հակակոռուպցիոն
դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր:
Այլ տեղեկություններ
ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով պարգևատրվել է շնորհակալագրով և դատախազության
կրծքանշանով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+