211652_close_icon
views-count418 դիտում article-date 13:09 18-12-2024

Փաշինյանը շնորհավորել է Կատարի Էմիրին և հրավիրել Հայաստան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Պետության Էմիր Շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիին՝ Ազգային տոնի առիթով: 

ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Կատարի ժողովրդին Կատարի Պետության Ազգային տոնի կապակցությամբ:

Մեծապես կարևորում ենք Ձեր կողմից ցուցաբերված հետաքրքրությունը Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության նկատմամբ: Լիահույս ենք, որ Կատարի Պետության գործուն մասնակցությունը ոչ միայն կնպաստի այդ ծրագրի հաջող իրագործմանը, այլ նաև լուրջ խթան կհանդիսանա Հայաստան-Կատար երկկողմ օրակարգի ընդլայնման և զարգացման համար:

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ վերահաստատել Հայաստան այցելելու իմ հրավերը՝ վստահություն հայտնելով, որ Ձեր այցը Հայաստան պատմական հնարավորություն կընձեռի երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար:

Այս ուրախալի առիթով մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Կատարի բարեկամ ժողովրդին՝ կայունություն և բարեկեցություն»:

Նմանատիպ նյութեր