slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Անահիտ Մանասյանը դասախոսությամբ է հանդես եկել Միջազգային իրավունքի ակադեմիայի չորրորդ դասընթացին
211652_close_icon

Անահիտ Մանասյանը դասախոսությամբ է հանդես եկել Միջազգային իրավունքի ակադեմիայի չորրորդ դասընթացին

views-count1627 դիտում article-date 20:00 16-12-2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դասախոսությամբ է հանդես եկել Միջազգային իրավունքի ակադեմիայի չորրորդ դասընթացի շրջանակում՝ նվիրված մարդու իրավունքներին:

ՄԻՊ-ի գրասենյակից հայտնում են, որ միջոցառման նպատակն է եղել քննարկել մարդու իրավունքների միջազգային իրավունքի բնույթը, կառուցվածքը, կիրառման և պաշտպանության մեխանիզմները, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանի հաստատության դերն ու գործունեության ուղղությունները:

Ողջունելով ներկաներին՝ պաշտպանը նշել է, որ կրթության ոլորտը չափազանց կարևորում է, այդ թվում` մարդու իրավունքների կրթության տեսանկյունից:

«Մարդու իրավունքների կրթությունը ոչ թե տարբեր տերմինների, այլ ապրելակերպի և արժեքների մասին է: Դրա մասին գիտելիքները պետք է լինեն համընդհանուր, քանի որ այն ամենը, ինչ գործնականում սահմանում է իրավունքը, վերաբերում է մարդուն, իսկ մարդը բարձրագույն արժեք է, ում արժանապատվությունն ու իրավունքները պետք է երաշխավորված լինեն», - ասել է պաշտպանը:

Հանդիպման ընթացքում երիտասարդները բարձրաձայնել են մի շարք ոլորտային հարցեր, քննարկումներ են ծավալվել մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության ոլորտում առկա արդի մարտահրավերների վերաբերյալ:

Դեկտեմբերի 14-15-ին անցկացված դասընթացին որպես բանախոս հանդես են եկել միջազգային իրավունքի ոլորտի մասնագետներ և ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանն ու ՄԻՊ աշխատակազմի հետազոտական, փորձագիտական և կրթական կենտրոնի ղեկավարի տեղակալ Մերի Մամիկոնյանը: Նրանք երիտասարդներին ներկայացրել են փախստականների, կանանց և երեխաների իրավունքները, անդրադարձել խոսքի ազատությանն ու ատելության խոսքին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներին, մարդու իրավունքների պաշտպանության ՄԱԿ-ի մեխանիզմներին, Հայաստանում և աշխարհում օմբուդսմանական հաստատությունների գործունեությանը:

Երկօրյա դասընթացը կազմակերպվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Հայաստանի միջազգային իրավունքի միության (ՀՄԻՄ) համագործակցությամբ և կրել է «Մարդու իրավունքների միջազգային իրավունք» խորագիրը:

Նմանատիպ նյութեր