211652_close_icon
views-count48155 դիտում article-date 19:51 12-12-2024

Ճանապարհի մերկասառույցի պատճառով Արտաշավանում բախվել են «BMW»-ն, «ՎԱԶ 2121»-ը, «Opel»-ը և «MAN» բեռնատարը․ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի․ ՖՈՏՈՌԵՊԵՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Արտաշավան գյուղի վարչական տարածքում բախվել են «BMW», «ՎԱԶ 2121», «Opel» և «MAN» մակնիշի բեռնատարը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները։

Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հիմնական պատճառներից մեկը ճանապարհի մերկասառույցն է, քանի որ ճանապարհն սպասարկող ճանշինը ոչինչ չի ձեռնարկել՝ ճանապարհն աղ ու ավազով մշակելու ուղղությամբ։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր