211652_close_icon
views-count1432 դիտում article-date 15:37 12-12-2024

Պայմանական վաղաժամկետ ազատման հայեցակարգով նախատեսված բալային համակարգի փոփոխության վերաբերյալ հանրային քննարկում

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը
քաղաքացիական հասարակությանը, անհատներին, ոլորտի մասնագետներին, հետաքրքրված և շահագրգիռ անձանց
հրավիրում է մասնակցելու ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կողմից կազմակերպված հանրային քննարկմանը՝ դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացնելու գործընթացի նոր հայեցակարգում ամրագրված բալային համակարգին վերաբերելի հարցերի վերաբերյալ։

Հանդիպումը տեղի կունենա սույն թվականի դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, ՀՀ ԱՆ քրեակատարողական
ծառայության կենտրոնական մարմնում (ք․ Երևան, Արշակունյաց 63)։

Հանրային քննարկման պատշաճ կազմակերպման նպատակով անհրաժեշտ է գրանցվել մինչև սույն թվականի
դեկտեմբերի 16-ը՝ ժամը 16։00-ն՝ զանգահարելով 060-47-36-98 հեռախոսահամարին կամ մասնակցի տվյալներն
(անուն, ազգանուն, կազմակերպություն, հեռախոսահամար) ուղարկելով [email protected] էլեկտրոնային հասցեին։

Նմանատիպ նյութեր