34426 դիտում
23:12 24-03-2021
Խոշոր ավտովթար Երևանում. ճակատ-ճակատի բախվել են ВАЗ 21144-ն ու Nissan March-ը. վերջինիս վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել, ավտոմեքենայի ԱՊՊԱ-ն էլ ժամկետանց է եղել.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցում ճակատ-ճակատի բախվել են 34-ամյա Համլետ Պապիկյանի վարած ВАЗ 21144 մակնիշի և 22-ամյա Գևորգ Սարգսյանի վարած Nissan March մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժ-ծներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արտյոմ Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Nissan March–ի վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել, ավտոմեքենայի ԱՊՊԱ-ն էլ ժամկետանց է եղել:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2125 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)