2182 դիտում
12:29 10-12-2024
ԱԻ նախկին նախարար, ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանը դատապարտվեց ազատազրկման
Հակակոռուպցիոն քրեական դատարանը հրապարակել է ԱԻ նախկին նախարար, ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանի գործով դատավճիռը։
Նա մեղավոր է ճանաչվել պաշտոնական լիազորությունների չարաշահման, խոշոր չափերով կաշառք ստանալու, խոշոր չափերով խարդախության համար, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ։
Փիլոյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել 4 տարի 5 ամիս՝ 5 տարվա ազատազրկմանը հաշվակցելով կալանքի ժամկետը։
Փիլոյանը 3 տարի ժամկետով զրկվեց որոշակի հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնելու իրավունքից, բացի այդ, նշանակվել է տուգանք՝ 1 միլիոն 300 հազար դրամի չափով։
Նշենք, որ այս գործով դատավորն էր Տիգրան Դավթյանը։

Նմանատիպ նյութեր
1889 դիտում
11:47 22-10-2014
Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայան դատապարտվեց 7,5 տարվա ազատազրկման
6487 դիտում
21:00 17-12-2020
Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը պարգևատրել է ԱԻՆ վետերաններին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ