14649 դիտում
23:07 09-12-2024
Երևանում հրդեհ է բռնկվել «Mitsubishi Grandis»-ում. մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեպ պայքարել է հանգստի մեջ գտնվող ջրային պարեկը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր դեկտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արցախի պողոտայի թիվ 42 շենքի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ավագ պարեկ Մարինե Հովակիմյանն ու պարեկ Հայկ Մելիքյանը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանի բնակիչ 55-ամյա Արամ Բաղդասարյանին պատկանող «Mitsubishi Grandis» մակնիշի ավտոմեքենայում։
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ավտոմեքենայի սեփականատերն ու այդ պահին նշված վայրում գտնվող, բայց ոչ աշխատանքի մեջ, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկ Ալբերտ Ալեքսանյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների թիվ 43 բրիգադը, սակայն վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Լուսանկարները Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+