211652_close_icon
views-count15665 դիտում article-date 11:12 08-12-2024

Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ Ոստան գյուղում աղբատար մեքենայի վարորդը և աղբահանության աշխատակիցը հայտնաբերել են իրենց՝ ազգությամբ հնդիկ գործընկերոջը՝ փողոցում ընկած․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Արտաշատ համայնքի Ոստան բնակավայրի 1-ին փողոցում աղբատար ավտոմեքենայի վարորդը և ազգությամբ հնդիկ աշխատակիցը նկատել են, որ մյուս աշխատակիցը, ով ևս ազգությամբ հնդիկ է անգիտակից վիճակում ընկած է գետնին։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրան տեղափոխել են «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, վաշտի հրամանատարի պարտականությունների ժամանակավոր կատարող, օրվա պատասխանատու Սուրիկ Բարսեղյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Արսեն Մկրտչյանն ու կրտսեր պարեկ Արթուր Նարինյանը։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Արտավազդ Սարգսյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին ոստիկանության Արտաշատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և քննիչ Արման Սիմոնյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+

Նմանատիպ նյութեր